Իսրայելի բանակը հայտարարել է, որ ավելի քան 550 հազար բնակիչ լքել է Գազան։ «Այսօրվա դրությամբ ավելի քան 550,000 խաղաղ բնակիչներ լքել են Գազա քաղաքը և շարժվել դեպի հարավ։ Միևնույն ժամանակ, 162-րդ, 98-րդ և 36-րդ դիվիզիաները ավարտել են Գազա քաղաք մուտք գործելու գործընթացը և սկսել են գործել ՀԱՄԱՍ-ի հենակետերում քաղաքի ներսում»,-նշված է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) …

