Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 22-ի գիշերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմին։ ՌԴ իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը, գրում է Meduza-ն։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե «ֆուգասային մարտագլխիկներով» զինված անօդաչու թռչող սարքերը հարձակվել են հանգստավայրի տարածքում գտնվող քաղաքացիական թիրախների վրա։ Մասնավորապես, բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը …

