Պուտինը պահանջել է Դոնեցկի մարզի լիակատար վերահսկողություն՝ որպես պատերազմի դադարեցման պայման․ The Washington Post

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվի Դոնեցկի մարզից՝ որպես ռազմական գործողությունների դադարեցման պայման։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով զրույցի ընթացքին ծանոթ երկու պաշտոնյաների։

Փոխարենը Պուտինը հայտնել է պատրաստակամություն՝ զիջելու Ռուսաստանի բանակի կողմից գրավված Զապորոժիայի և Խերսոնի մարզերի որոշ հատվածներ։ Թերթի գնահատմամբ՝ այս պահանջը «թեև փոքր-ինչ առավել սահմանափակ» էր, քան Պուտինի կողմից Ալյասկայում հնչեցված նախորդ պայմանները։ Սպիտակ տան որոշ ներկայացուցիչներ դա գնահատել են որպես առաջընթաց, նշել է թերթի աղբյուրը։

Հիշեցնենք՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսով խոսել են հոկտեմբերի 16-ին։ Երկու ժամ տևած զրույցից հետո հայտարարվել է, որ ղեկավարները պատրաստվում են հանդիպել Բուդապեշտում։

Հոկտեմբերի 17-ին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է Կիևին տրամադրվող սպառազինությունը, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը։ Axios-ի տվյալներով՝ Թրամփը մերժել է հռթիռների մատակարարումը և հասկացնել տվել, որ ներկայում իր առաջնահերթությունը դիվանագիտությունն է։ Իսկ Ուկրաինայի նախագահը նշել է, որ «Թրամփը ոչ «այո» է ասել, ոչ էլ «ոչ»»։