Աֆղանստանն ու Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունները Դոհայի բանակցությունների ընթացքում՝ շաբաթ օրը, հոկտեմբերի 18-ին, Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ, պայմանավորվել են սահմանին անհապաղ դադարեցնել կրակը։ Այդ մասին նշված է Կատարի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարությունում։

Կողմերը համաձայնել են միասին աշխատել՝ «ամուր խաղաղություն և կայունության ապահովող մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն՝ խորհրդակցություններ անցկացնելու համար՝ հրադադարի ռեժիմի պահպանման և դրա լիարժեք կատարումն ապահովելու նպատակով։

Պայմանագիրն ստորագրել են Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության նախարարները՝ Մոհամմադ Յակուբ Մուջահիդը և Խավաջա Ասիֆը, ինչպես նաև Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Կատարի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս պայմանավորվածությունը կնպաստի «երկու բարեկամ երկրների միջև սահմանային լարվածության թուլացմանը» և կդառնա կայուն խաղաղության հիմք տարածաշրջանում։

Երկու երբեմնի դաշնակից երկրների միջև լարվածությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ Իսլամաբադը պահանջել է Քաբուլից միջոցներ ձեռնարկել Պակիստանի իսլամիստական զինված խմբավորման դեմ, որը սերտորեն կապված է աֆղանական «Թալիբանի» հետ։

Հոկտեմբերի 9-ին Քաբուլում երկու պայթյուն է որոտացել, ևս մեկը՝ Աֆղանստանի հարավ-արևելքում։ Հաջորդ օրը այդ երկրի պաշտպանության նախարարությունը, որը վերահսկվում է «Թալիբանի» կողմից, մեղադրել է հարևան Պակիստանին՝ երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։ Հայտարարությունում նշվում էր, որ «Պակիստանի բանակի՝ Քաբուլի նկատմամբ ավիահարվածներին ի պատասխան» թալիբանի ուժերը ծանր բախումներ են ունենում Պակիստանի անվտանգության ուժերի հետ՝ սահմանամերձ տարբեր շրջաններում։

Իսլամաբադը պաշտոնապես չի հաստատել օդային հարձակման իրականացումը, բայց պահանջել է Քաբուլից «դադարեցնել Պակիստանի թալիբաններին ապաստան տրամադրելու քաղաքականությունը»։ Պակիստանի իշխանություններն ավելի վաղ նաև հայտնել էին, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան Աֆղանստանի զինված ուժերը կրակ էին բացել սահմանային մի քանի հատվածներում՝ 2400 կիլոմետրից ավել ձգվող սահմանագծի երկայնքով։ Դրան ի պատասխան՝ Պակիստանի բանակը կիրառել է ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդ բարձրացրել ռազմական կործանիչներ։