ԱՄՆ-ում անցկացվել են No Kings ցույցեր՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, անցկացվել են No Kings («Ոչ թագավորներին») կարգախոսով ցույցեր։ Ցուցարարները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։ Այս մասին վկայում է կազմակերպիչների կողմից հրապարակված քարտեզը, որտեղ նշված էին բողոքի վայրերը, փոխանցում է DW-ն։

Ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ կառավարության «շատդաունի» (աշխատանքի կասեցման) ֆոնին, որը շարունակվում է հոկտեմբերի 1-ից։ Դեմոկրատներն ու Հանրապետականները դրա համար մեղադրում են միմյանց։ Ցուցարարների դժգոհության պատճառ է դարձել ինչպես «իշխանության ավտորիտար զավթումը», այնպես էլ միգրացիոն քաղաքականությունը, որի արդյունքում իշխանությունները մի շարք խոշոր քաղաքներում ներգրավել էին Ազգային գվարդիան՝ անօրինական ներգաղթյալների դեմ գործողությունների ժամանակ։

Ցուցարարները փողոցներում քայլում էին ԱՄՆ դրոշներով և պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Ոչ թագավորներին», «Միլիարդատերերը սպանում են Ամերիկան», «Ազատվեք ռեժիմից», «Դեմոկրատիա, ոչ թե միապետություն» և այլ կարգախոսներ։

Կազմակերպիչների տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում 2700 քաղաքում անցկացված երթերին մասնակցել է շուրջ յոթ միլիոն մարդ։ Մասնավորապես ցույցեր են եղել Վաշինգտոնում, Բոստոնում, Ատլանտայում, Չիկագոյում, Լոս Անջելեսում, Փիթսբուրգում և այլուր։

«Այս շարժումն ընդամենը մեկօրյա բողոք չէ։ Դա աճող ձայնն է այն ամերիկացիների, ովքեր չեն ցանկանում, որ իրենց կառավարեն որպես ենթականեր։ Թրամփը գուցե ուզում է թագ, բայց այս երկրում թագավորներ չկան»,-նշել են շարժման ղեկավարները։

Կազմակերպիչների քարտեզի համաձայն՝ Եվրոպայում ցույցեր նախատեսված են եղել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Շվեդիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում։ Euronews-ի հաղորդմամբ՝ ցույցերին հիմնականում մասնակցել են արտերկրում ապրող ԱՄՆ քաղաքացիները։

No Kings ցույցերը ԱՄՆ-ում անցկացվել էին նաև հունիսի 14-ին՝ Թրամփի ծննդյան օրը։ Դրանք տեղի էին ունեցել Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։ Կազմակերպիչները պնդում են, որ այդ շարժմանը մասնակցել էր մոտ 5 միլիոն ամերիկացի։