Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կհրաժարվի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելը չմասնակցի, չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է «Եվրատեսիլ»-ում ադրբեջանական պատվիրակության լրատվական ծառայության ղեկավար Թուրաբ Թեյմուրովը։ «Մեր մասնակցությունը կախված չէ որևէ երկրի ներկայացվածությունից։ Մենք չենք միջամտում քաղաքականությանը»,- նշել է նա։ Հավելենք, որ օրերս թուրքական Yeniakit-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ …

