Սանաե Տակաիչին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կոշտ պահպանողական Սանաե Տակաիչին ընտրվել է Ճապոնիայի առաջին կին վարչապետ։ Նախկին վարչապետ Սինձո Աբեի հետևորդ և բրիտանացի Մարգարետ Թեթչերի երկրպագու Տակաիչին Ստորին պալատի ընտրություններում ստացել է 237 ձայն, գրում է France 24-ը։

Նրա հաղթանակը վճռորոշ պահ է Ճապոնիայի համար, որտեղ տղամարդիկ դեռևս ճնշող ազդեցություն ունեն։ Սակայն սա, հավանաբար, կհանգեցնի նաև ավելի կտրուկ աջակողմյան շարժման այնպիսի հարցերում, ինչպիսիք են ներգաղթը և սոցիալական հարցերը։

Տակաիչիի հաղթանակն ապահովվեց այն բանից հետո, երբ նրա Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, որը կառավարել է Ճապոնիան հետպատերազմյան պատմության մեծ մասի ընթացքում, երկուշաբթի համաձայնել էր կոալիցիոն համաձայնագիր կնքել աջակողմյան Ճապոնիայի նորարարական կուսակցության՝ Իշինի հետ։

Տարիներ շարունակ դեֆլյացիայից հետո Ճապոնիան այժմ պայքարում է գների աճի դեմ, ինչը հարուցել է հանրային զայրույթ և խթանել ընդդիմադիր խմբերի, այդ թվում՝ ծայրահեղ աջերի  աջակցությունը։ Ինչպես Աբեն, Տակաիչին նույնպես, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի կառավարության ծախսերի ավելացումը՝ թուլացած տնտեսությունը խթանելու համար։ Սա ֆոնդային շուկայում առաջացրել է, այսպես կոչված, «Տակաիչիի առևտուրը», որը Nikkei բաժնետոմսերի միջին ցուցանիշը հասցրել է ռեկորդային բարձրակետերի, որոնցից վերջինը տեղի է ունեցել երեքշաբթի։ Այնուամենայնիվ, սա նաև մտահոգություններ է առաջացրել ներդրողների մոտ կառավարության կողմից լրացուցիչ ծախսերի համար վճարելու կարողության վերաբերյալ այն երկրում, որտեղ պարտքի բեռը զգալիորեն գերազանցում է տարեկան տնտեսական արդյունքը։

Տակաիչին բավարար ձայներ ուներ վարչապետի պաշտոնը ստանալու համար, սակայն արդյունավետ կառավարելու համար նրան անհրաժեշտ կլինի ավելի շատ ընդդիմադիր օրենսդիրների աջակցությունը, ասել է Աիչի Գակուինի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Տադաշի Մորին։

«Երկու կուսակցությունները մեծամասնություն չունեն ոչ մի պալատում, և կայուն կառավարություն ապահովելու և խորհրդարանական հիմնական հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար նրանք պետք է ապահովեն տեղերի կեսից ավելին»,- ասել է նա։

Տակաիչիի թեկնածությունը հաստատվել է նաև խորհրդարանի ոչ այնքան ազդեցիկ վերին պալատի կողմից, և նա երեքշաբթի երեկոյան կերդվի որպես Ճապոնիայի 104-րդ վարչապետ։ Նա կփոխարինի գործող վարչապետ Շիգերու Իշիբային, որն անցյալ ամիս հայտարարել էր հրաժարականի մասին՝ ստանձնելով ընտրություններում պարտության պատասխանատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի