Գյումրիի դեպքերը ցույց տվեցին՝ քաղաքական մեծամասնությունը չի ընդունում ժողովրդի քվեն. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«Գյումրիի երեկվա դեպքերը ցույց են տալիս մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը։ Փորձ եք անում նախ տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, այնուհետև հարձակում՝ բոլոր հնարավոր մեթոդներով և գործիքակազմով»,- ԱԺ նիստում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Գյումրիում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր երկու ամսով կալանավորվել է։  Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը և քաղաքապետարանի 7 աշխատակից ձերբակալվել էին։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ նրանք ձերբակալվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Բացի հաղորդագրությունը, Կոմիտեն նաև գաղտնալսումներով տեսանյութ էր հրապարակել՝ այն վերագրելով Վարդան Ղուկասյանին և Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրի համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունը, իբրև թե, քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի կաշառք։ Առաջադրված մեղադրանքը Վարդան Ղուկասյանը չի ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան