Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է մեր երկրի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, և հայ հանդիսատեսը նորից ու նորից հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։
Վիտտորիո Գրիգոլոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին ու փոխազդեցություններին։
Երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է, որը միավորում է մարդկանց՝ նպաստելով փոխըմբռնման, համերաշխության և ստեղծարար միջավայրի ձևավորմանը։
Հանդիպմանը կարևորվել է խաղաղության գաղափարը, որը կարևոր նախապայման է մարդու ստեղծագործ և արարող էության ազատության համար: