ՌԴ Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման․ վնասվել է բազմաբնակարան շենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի լույս 21-ի գիշերը հարձակվել են Ռոստովի մարզի վրա։ Այս մասին հայտնել են Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

Նախարարության տվյալներով՝ տարածաշրջանի վրա որսացել և ոչնչացվել է 34 անօդաչու թռչող սարք։

Սլյուսարը հայտնել է, որ Բատայսկի Արևմտյան մայրուղու վրա գտնվող բազմաբնակարան շենքի պատը մասամբ փլուզվել  է։ Վիրավորներ չկան, 20 բնակիչ տարհանվել է։ Ավելի ուշ նա հայտնել է, որ շենքի հենասյուներն անվնաս են, ուստի մասնագետները թույլ են տվել մարդկանց վերադառնալ իրենց բնակարաններ։ Օկտյաբրսկայա փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում նաև անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել։ Շենքերի պատուհանները վնասվել են, բնակիչներից ոչ ոք տուժել։

Դոնի Ռոստովում անչափահասը բեկորային վնասվածք է ստացել Պրոլետարսկի շրջանի երկու մասնավոր տների վրա ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով:

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա: Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի տեղեկացմամբ՝ տարածաշրջանի վրա խոցվել է ինը անօդաչու: Տուածներ  չկան, սակայն մեկ շրջանում վնասվել է «արդյունաբերական կառույցի  տարր»: Նա այլ մանրամասներ չի հայտնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի