Եկատերինբուրգում սպանության գործով մեղադրյալները 1990-ականների վերջից զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ անդրադառնալով ադրբեջանցիների ձերբակալություններին։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի վեց անդամների ձերբակալության մասին։ Քննության համաձայն՝ մեղադրյալները, «որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում», ներգրավված …

