Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է ընդդիմադիր «Միասնություն՝ Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Լևան Խաբեիշվիլիին։ Այս մասին հայտնել է լրագրող Միշա Մշվիլդաձեն, որը հրապարակել է ձերբակալման տեսանյութը։ «(Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա) Մդինարաձեն կատարում է իրեն տրված առաջադրանքը: Ուժը վրացի ժողովրդի մեջ է: Ես սպասում էի դրան: Ինձ ձերբակալում են, քանի որ պարզվում է, …

