Թրամփը դժվարությամբ է արտաբերել Ադրբեջան անունը, Հայաստան էլ չի նշել՝ դարձյալ խաղաղության գործընթացից խոսելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեա այցի ժամանակ ունեցած ելույթում կրկին հիշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումը և խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում իր դերակատարումից։ Նա դժվարությամբ է արտաբերել Ադրբեջան անվանումը, ինչն արձանագրել են տեսախցիկները։

«Ազեր-բայ-ջանը։ Եթե նայում եք՝ պարզապես նայեք դրան։ Այն տևել է, կարծեմ, 38 տարի, այնպես չէ՞։ Եվ նախագահ Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց. «Սա հիանալի է։ Մենք չկարողացանք կանգնեցնել այս պատերազմը»։ Այն տևել է 38 տարի։ Միլիոնավոր մարդիկ են մահացել։ Եվ մենք կարողացանք դա անել։ Եվ երկու երկրները եկան, սկսեցին այստեղից և աստիճանաբար մտերմանացան։ Մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին՝ խաղաղության մեջ։ Դա զարմանալի էր։ Գեղեցիկ էր տեսնել, որ երկու շատ լավ երկրներ, երկու շատ լավ առաջնորդներ․․․ Մեկն իշխանության է 22 տարի, մյուսը՝ յոթ։ Եվ երկուսն էլ ասում էին՝ «Մեր ամբողջ քաղաքական կյանքում մենք միայն կրակել ենք մյուս կողմի մարդկանց վրա»։ Մենք արեցինք դա»,- հայտարարել է Թրամփը։

Հայաստանը Թրամփն իր ելույթում չի նշել։

Հավելենք, որ նախօրեին Ճապոնիայում Յոկոսուկա ռազմածովային բազայում տեղակայված USS George Washington ավիակրի վրա ամերիկացի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել էր, որ դադարեցրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի