3-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Ծափաթաղում փրկարարներն ու բնակիչները շարունակում են փնտրել 3-ամյա Տիգրան Օվանեսովին։ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են ընթացել, այժմ էլ ինտենսիվ շարունակվում են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Տիգրանի ազգականները Factor TV-ի հետ զրույցում երեկ կարծիք էին հայտնում, որ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ քննարկում են մի քանի վարկածներ, բայց առանց մանրամասնելու։

Ըստ գյուղացիների և ազգականների՝ Տիգրանի անհետանալու օրը նրան տեսել են կամրջի տարածքում, բայց այդ հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, միայն հագուստի կտորներ, որոնք, սակայն, 3-ամյա տղային չեն պատկանում։ Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան հայտնեց ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Ի դեպ, Տիգրանն այդ օրը եղբոր հետ է եղել, որը երեկ փրկարարներին տանում էր դեպի կամուրջ՝ ցույց տալով տեղանքը, որտեղ խաղացել են։ Երեխան խոսքի խնդիր ունի, այդ պատճառով նրան երեկ ոստիկաններն ուղեկցել էին լոգոպեդի մոտ, բայց կրկին չի հաջողվել որևէ բան պարզել։

ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում էլ ասվում է, որ ժամը 10:00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության 100 և Փրկարար ծառայության 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։

«ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է հաղորդագրությունում։

Արփի Հակոբյան