Իսրայելը հարվածել է Գազային․ Թրամփը հայտարարել է՝ դա հրադադարի վերջը չէ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանից առաջ հրամայել էր հարվածել Գազային, քանի որ, ըստ Իսրայելի կառավարության, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է հրադադարը և խաբեության է դիմել պատանդների մարմինների վերադարձման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի մի շարք հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 պաղեստինցի։ Հարվածները վնասել են Գազա քաղաքի, Բեյթ Լահիայի, ալ-Բուրեյջի, Նուսեյրաթի և Խան Յունիսի տներն ու դպրոցները։

«Անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններից հետո վարչապետ Նեթանյահուն հրահանգել է բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ «ոչինչ» չի կարող խաթարել իր միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը, և որ Իսրայելը «պետք է պատասխանի», եթե իր զինվորները հարձակման ենթարկվեն։

Գազայի վրա հարվածների մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առայժմ Իսրայելին չի փոխանցի ևս մեկ պատանդի մնացորդները, չնայած ավելի վաղ խոստացել էր դա անել։

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, այն բանից հետո, երբ խումբը վերադարձրել է պատանդներից մեկի մնացորդների մի մասը՝ մեկ այլ մահացած գերու մարմնի փոխարեն։ Երկուշաբթի երեկոյան ՀԱՄԱՍ-ը  հայտարարել է, որ հանձնել է 28 պատանդներից 16-ի մարմինները ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Սակայն, Նեթանյահուի գրասենյակի հայտարարության համաձայն, ՀԱՄԱՍ-ն իրականում հանձնել է մի պատանդի մարմնի մասերը, որի մնացորդներն արդեն վերադարձվել էին Իսրայելին գրեթե երկու տարի առաջ։

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մնացորդները պատկանում են Օֆիր Ցարֆատիին, որն առևանգվել էր Նովա երաժշտական ​​փառատոնից, և որի մարմինը իսրայելցի զինվորները գտել էին 2023 թվականին։

Օֆիր Ցարֆատիի ընտանիքը երեքշաբթի հաստատել է, որ նրա մասունքների մի մասը վերադարձվել է նախորդ երեկոյան։ Արդեն երրորդ անգամ է, որ Ցարֆատիի մասունքները վերադարձվում են նրա ընտանիքին. նրա մարմինը հայտնաբերվել է 2023 թվականի վերջին, իսկ մասունքների մի մասը վերադարձվել են 2024 թվականի մարտին։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել էր, որ թույլատրել է ՀԱՄԱՍ-ի անդամին մուտք գործել Իսրայելի բանակի կողմից վերահսկվող տարածք՝ Կարմիր խաչին և եգիպտացի փորձագետներին օգնելու զոհված պատանդների մնացած մարմինների որոնման գործում։

Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը նույնպես մեղադրել է ՀԱՄԱՍ-ին մնացած մնացորդների հանձնումը հետաձգելու մեջ: Նա նշել է, որ դա ապացուցում է՝ «ահաբեկչական կազմակերպությունը դեռևս գոյություն ունի»:

Աջ ծայրահեղական ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը X-ում գրառման մեջ կոչ է արել Նեթանյահուին վերստին ձերբակալել բոլոր «ահաբեկիչներին, որոնք ազատ են արձակվել Հրեաստանում և Սամարիայում պատանդների գործարքի շրջանակներում», այսինքն՝ օկուպացված Արևմտյան ափին:

Երկուշաբթի ՀԱՄԱՍ-ի  խոսնակ Խազեմ Քասեմը հերքել էր, որ խումբը գիտի մնացած պատանդների գտնվելու վայրը՝ ասելով, որ երկամյա հակամարտության ընթացքում Իսրայելի ռմբակոծություններն այդ վայրերը դարձրել են անճանաչելի։

«Մենք վճռական ենք՝ հնարավորինս շուտ հանձնել իսրայելցի գերիների մարմինները»,- ասել է նա։

ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 պատանդներին՝ ինչպես նախատեսված էր հրադադարի համաձայնագրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի