Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը սպառնացել է կուսակցություն ստեղծել, եթե Կոնգրեսն ընդունի հարկերի արտոնությունների օրինագիծը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանում է «Մեծ գեղեցիկ օրինագիծ»։ «Եթե այս խելագար ծախսերի օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կձևավորվի Ամերիկա կուսակցությունը (America Party)։ Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատ-հանրապետական միակուսակցականությանը, որպեսզի ժողովուրդն իրականում ձայն ունենա»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։ …

