Հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ բենզալցակայաննների վերազինման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Հայաստանում 2026թ հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ, ըստ որի՝ նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին: Այս մասին ԱԺ-ում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին:

Արուսյակ Մանավազյանը նկատեց՝ բենզլացակայնները տեղադրված են Երևանում հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան: Նա հետաքրքրվեց, թե համապատասխան օրենքում փոփոխությունից հետո ի՞նչ արդյունքներ կան:

«Տեսչական մարմնի կողմից նախորդ ժամանակահատվածում կասեցվել է 276 բենզալցակայանի գործունեություն, որից 71-ը գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է: Եթե այս ցուցանիշը համեմատենք դրան նախորդող 30 տարիների կատարած աշխատանքի ցուցանիշի հետ, ապա հստակ կպատկերացնենք աշխատանքի ծավալի մեծությունը»,-ասաց Գարեգին Խաչատրյանը:

Նա նշեց, որ լիազոր մարմնի՝ ՆԳՆ-ի կողմից այս տարի ընդունվել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ, որով սահմանվել են բենզալցակայանների նոր տեխնիկական պահանջներ: Դա ուժի մեջ կմտնի 2026թ հունվարի 1-ին:

«Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը: