Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում կհանդիպեն հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։ Հայկական կողմի բանագանացը հրաժարվեց նշել, թե հստակ որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։ «Երբ ժամանակը գա, հավելյալ տեղեկություններ կհայտնենք»,- ասաց Ռուբինյանը։ Նա նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ողջ օրակարգը։ «Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի …

