ԱՄՆ-ում պատմության մեջ ամենաերկար՝ 43-օրյա շաթդաունն ավարտվել է․ Թրամփը ստորագրել է օրենքը

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի լույս 13-ի գիշերը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի  ֆինանսավորումը մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ երկարաձգող օրենքը։ Սա նշանավորում է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունի ավարտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախորդ երեկոյան օրինագիծը հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ 222 անդամ քվեարկել է «կողմ», 209-ը՝ «դեմ»։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ԱՄՆ Սենատը հաստատել էր շաթդաունի դադարեցման մասին օրինագիծը։

Միացյալ Նահանգներում շաթդաունն այս անգամ տևել է 43 օր, ինչը երկրի պատմության մեջ ամենաերկար նման դադարն է։ Դաշնային բյուջեի շուրջ հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով մոտավորապես 750,000 դաշնային աշխատակիցներ ուղարկվել էին անվարձահատույց արձակուրդի։ Բացառություններ էին արվել միայն կարևորագույն ծառայությունների համար, ինչպիսիք են ավիադիսպետչերական ծառայությունը, ոստիկանությունը, սահմանային պաշտպանությունը և շտապ բժշկական ծառայությունները։

Axios-ը հաղորդել էր, որ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով հետաձգվել է ավելի քան 5 միլիարդ դոլարի (4.3 միլիարդ եվրո) ամերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

Երկկուսակցական փոխզիջումը ձեռք է բերվել առողջության ապահովագրության հարկային արտոնությունների վերաբերյալ համաձայնության հիման վրա։

Բացի այդ, շաթդաունի ընթացքում դաշնային աշխատակիցները կվերականգնվեն իրենց աշխատանքին և կստանան  աշխատավարձի պարտքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի