2022 թվականից կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին բանտ են տեղափոխել

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձվել է №12 ուղղիչ հիմնարկ, որտեղ կշարունակի կրել իր պատիժը՝ «համաձայն ընդհանուր ընթացակարգի»։ Այս մասին ասվում է Վրաստանի քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ ստացիոնար բժշկական օգնության համար, և այդ ժամանակից գտնվել է բժշկական հսկողության տակ։

«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քաղաքացիական հիվանդանոցից ուղղիչ հաստատություն հիվանդի վերադարձը որոշում է բուժող բժիշկը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Քանի որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, դուրս է գրվել քաղաքացիական հիվանդանոցից և վերադարձվել թիվ 12 ուղղիչ հաստատություն, որտեղ կշարունակի կրել իր պատիժը ընդհանուր հիմունքներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Սաակաշվիլին, ըստ ավելի վաղ կայացված դատավճիռների, պետք է անազատության մեջ անցկացնի մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։

Միաժամանակ, նոյեմբերի 6-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր ութ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Քննության վարկածով՝ Սաակաշվիլին, օգտագործելով իր սոցիալական ցանցերի էջերը և տեսաուղերձները, հրապարակայնորեն իր կողմնակիցներին «պայքարի և ագրեսիվ դիմադրության», ինչպես նաև կառավարական շենքերը գրավելու և «ռեժիմը տապալելու» կոչ է արել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի