13 Նոյեմբեր 2025 | 18:21
Բաքվում շինծու գործերով նիստում ՀՀ-ին մեղադրել են, իբր, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա հարձակման մեջ
Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստում դատարանը լսել է մեղադրական եզրակացության՝ առաջադրված մեղադրանքների իրավական գնահատականների վերաբերյալ մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822, 853, 874 և 884 բանաձևերը հաստատում են, թե, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներն օկուպացվել են Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում, հետևաբար, Հայաստանն ագրեսիվ …