Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա․ այս մասին իրազեկող հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ մանրամասնելով, որ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետն այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։ Ծառայությունից հիշեցնում են նաև, որ մուտքի …

