Զորախո՞ւմբ, թե՞ հումանիտար առաքելություն․ Թորոսյանի պնդումը հակասում է այլ պաշտոնյաների ավելի վաղ արած հայտարարություններին

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության եթերում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պնդել է, որ Հայաստանը Սիրիա զորախումբ է ուղարկել։ Եվ այս պնդումը հակասում է իշխանության ներկայացուցիչների՝ շարունակական հավաստիացումներին, թե դա զորախումբ չի եղել։

Թորոսյանն այս պնդումն անում էր այն համատեքստում, որ Հայաստանը ժամանակին կատարել է իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի առջև, իսկ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա։

«․․․ Մենք հիշում ենք նույն ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք մեզ ինչպես ենք դրսևորել նույն ղազախական իրադարձությունների ժամանակ, ինչպես ենք զորախումբ ուղարկել Սիրիա, երբ մեզ ամբողջ Արևմուտքը մոտավորապես քննադատում էր», – ասել է Թորոսյանը։

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ այդ զորախմբի՝ Սիրիա գործուղվելու ժամանակ (2018-2019 թթ․) Հայաստանի բոլոր ոլորտային պաշտոնյաները հերքում էին այն պնդումը, թե դա զորախումբ է։ Ահա այդ պնդումներից մի քանիսը․

  • Նիկոլ Փաշինյան․ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելություն», (2018 թ․ հոկտեմբերի 3),
  • Դավիթ Տոնոյան․ «Հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ», (2018 թ․ սեպտեմբերի 11),
  • Արմեն Գրիգորյան․ «Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայում իրականացնում է հումանիտար առաքելություն, և Հայաստանը շարունակելու է մնալ միայն հումանիտար առաքելության շրջանակում» (2019 թ․ փետրվարի 13):

Սա բավական աղմկահարույց թեմա էր, քանի որ ընդդիմությունը պնդում էր, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին Սիրիա ուղարկելով՝ ՀՀ կառավարությունը ոչ միայն օրենք է խախտում, այլև Հայաստանը դնում է միջազգային բարդ իրավիճակում։

Գարիկ Հարությունյան