Բաքվում շինծու գործերով նիստում ՀՀ-ին մեղադրել են, իբր, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա հարձակման մեջ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստում դատարանը լսել է մեղադրական եզրակացության՝ առաջադրված մեղադրանքների իրավական գնահատականների վերաբերյալ մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822, 853, 874 և 884 բանաձևերը հաստատում են, թե, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներն օկուպացվել են Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում, հետևաբար, Հայաստանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ադրբեջանի դեմ»։

Նշվում է, թե, իբր, «Հայաստանի ագրեսիվ պատերազմն Ադրբեջանի դեմ արդյունավետորեն շարունակվել է նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ ակտիվ ռազմական գործողություններ չեն իրականացվել»։ Ասվում է, թե «պատերազմի ընթացքում հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է, որի արդյունքում հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների, քաղաքացիական անձանց, նրանց գույքի, պետական ​​քաղաքացիական օբյեկտների, կրոնական, կրթական, գիտական ​​և բժշկական հաստատությունների, հիվանդների և վիրավորների համար նախատեսված հիվանդանոցների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա»։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, թե դատավարության ընթացքում «Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ մարդիկ վերաբնակեցվել են Հայաստանից Ադրբեջանի օկուպացված շրջաններում»:

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի