Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը, հնարավոր է, հետախուզական տվյալներ կփոխանցի Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքային թիրախներին, մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, նշել է, որ «դրանք դատարկ տեղը չեն առաջանում», գրում է Ինտերֆաքսը։ «Լրատվամիջոցների այդ հաղորդագրությունները, ինչպես ցույց է տալիս փորձը, դատարկ տեղը չեն առաջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտական …

