Թուրքիա, ՌԴ, Ադրբեջան, Կուբա․ ԱՄՆ վարչակազմում քննարկում են՝ ուր արտաքսել Մադուրոյին․ POLITICO

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն և նրա մերձավոր օգնականները պետք է Թուրքիայի մասին տեղեկություններ ուսումնասիրեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ խոսում են նրանց այնտեղ արտաքսելու մասին, եթե նրանք չհամաձայնվեն գնալ Ռուսաստան։ Կամ Ադրբեջան։ Կամ, գուցե, Կուբա։ Այս մասին գրում է POLITICO-ն։

Ըստ հրապարակման՝ Մադուրոյին և նրա վստահելի անձանց մեկ այլ երկիր անվտանգ անցում տրամադրելը Դոնալդ Թրամփի օգնականների մտորումների առարկան է, երբ նրանք քննարկում են, թե ինչ անել Վենեսուելայի հետ, եթե նրանց հաջողվի տապալել առաջնորդին՝ ըստ ԱՄՆ պաշտոնյայի և քննարկումներին ծանոթ երկու անձանց։

Ոմանք էլ առաջարկում են Մադուրոյին ձերբակալել և դատել ԱՄՆ-ում, ասել է բանակցություններին ծանոթ երրորդ անձը։

Կարիբյան ավազանում Թրամփի կողմից իրականացվող ռազմական գործողությունը պաշտոնապես չի վերաբերում Վենեսուելայում ռեժիմի փոփոխությանը։ Վարչակազմը հայտարարում է, որ պայքարում է տարածաշրջանում ահաբեկչական թմրակարտելների դեմ, և Մադուրոն արդեն իսկ մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով։ Թրամփի որոշ օգնականներ հույս ունեն, որ ԱՄՆ ռազմական գործողությունների սպառնալիքներն արդեն իսկ կխթանեն քաոսը Մադուրոյի ռեժիմում և կհանգեցնեն նրա իշխանության կորստին։

Նշվում է, որ Թրամփի օգնականները քննարկում են, թե Մադուրոյի տապալումից հետո որ պատժամիջոցները վերացնել Վենեսուելայի նկատմամբ և երբ դա անել: Ոմանք մտածում են այն դերի մասին, որը Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը կարող են խաղալ Վենեսուելային օգնելու հարցում՝ վերականգնելու ավերված տնտեսությունը: Ակնհայտ է, որ Վենեսուելայի նավթային հարստությունից օգտվելու տարբերակը նույնպես դեր կխաղա: Խոսակցություններ կան նույնիսկ մասնավոր անվտանգության ընկերություններ ներգրավելու մասին, հնարավոր է՝ այլ երկրներից, որպեսզի Մադուրոյին փոխարինող ղեկավարությանը նախնական պաշտպանություն ապահովեն։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե այդ ղեկավարությունը բարեկամաբար է տրամադրված Վաշինգտոնի նկատմամբ՝ ըստ ԱՄՆ պաշտոնյայի և աղբյուրներից մեկի։

Ի վերջո, հրապարակման համաձայն, հնարավոր է, որ Մադուրոն պաշտոնանկ արվի և նրան փոխարինի ավելի հակաամերիկյան կամ ավելի կոռումպացված գործիչ՝ նույնիսկ նրա օգնականներից մեկը, որը կարող է դուրս գալ ԱՄՆ-ի դեմ։ Երկրում կարտելները, այլ հանցավոր խմբավորումները և զինված ռազմական ստորաբաժանումները նույնպես կարող են քաոս առաջացնել։

Թրամփը վաղուց է ցանկանում հեռացնել Մադուրոյին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի դեմ հարվածները և լիազորել ԿՀՎ-ին՝ գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայի ներսում։ Նրա ռազմական կարողությունները տարածաշրջանում այժմ ներառում են հսկայական ավիակիր և մոտ 15,000 զինվոր։ Շատ աղբյուրներ ասել են, որ դժվար է հավատալ, որ նա չի օգտագործի այդ ավիակիրը Վենեսուելայի դեմ։

Այնուամենայնիվ, Թրամփը շարունակում է զգուշանալ Վենեսուելա ամերիկյան զորքեր ուղարկելուց։ Կա նաև հնարավորություն, որ Թրամփը, անկայուն լինելով, ի վերջո, ընդհանրապես կհրաժարվի այդ ծրագրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի