Ով քանի մանդատ կունենա Վաղարշապատի ավագանիում․ նախնական տվյալներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսի ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախնական տվյալներ հայտնեց, թե ով քանի մանդատ կունենա ավագանիում։

«Մենք հաշվարկը իրականացրել ենք և կարող ենք ասել, թե այս պատկերի դեպքում որ ուժը քանի մանդատ կստանա, չէ, մենք այդ հաշվարկը, տեխնիկական բան է իրականում, չենք արել, բայց նաև պետք է բոլորիդ հորդորեմ վերջնական եզրահանգումներ չանել, որովհետև կարող են լինել վերահաշվարկներ, այդ թվում, որովհետև կա անվավեր 132 քվեաթերթիկ: Սա այդքան էլ փոքր թիվ չի։ Կարող են լինել որոշակի փոփոխություններ վերահաշվարկի կոնտեքստում և այստեղ եթե շատ փոփոխություններ չլինեն, ապա մանդատները կբաշխվեն 19, 12 և 2 մանդատ, համապատասխանաբար «Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» ուժերի միջև:

Բայց նորից, թվերը կարող են փոխվել վերահաշվարկի արդյունքում: Դրա համար է, որ նախնական արդյունքների հրապարակումը քվեարկության հաջորդ օրն է, և կա վերջնական հրապարակում քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը: Այսինքն՝ կիրակի օրն է վերջնական հստակ թվերը պարզ լինելու, որ ուժը ինչքան քվե է ստացել, և արդեն կիրակի օրվա վերջնական արդյունքները կարելի է այդ բանաձևերով անցկացնել ու վերջնական ասել, թե ով քանի մանդատ կունենա»,-նշեց Արթուր Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում։