Լեհաստանում երկաթուղային գծեր են վնասվել․ իշխանությունները չեն բացառում դիվերսիան

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Լեհաստանում անհայտ անձինք վնասել են Վարշավայի և Դեբլինի միջև երկաթուղային գծերը։ Գնացքների վթարից հաջողվել է խուսափել։ Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ տեղական ժամանակով 7:39-ին մեքենավարը հայտնել է Վարշավայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ժիչին քաղաքի մոտ գտնվող երկաթուղու վնասման մասին։ Գնացքը մնացել է երկաթուղու վրա, դրանում գտնվողները չեն տուժել։ Ուղևորները տարհանվել են գնացքից, իսկ դեպքի վայրը շրջափակվել է՝ ստուգման և վերանորոգման համար:

Ըստ տեղական «Miejski Reporter»ի՝ հետաքննությանը ներգրավված են Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները, ինչպես նաև հրշեջ և քիմիական մասնագետներ:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրությունները, որոնք նա որակել է որպես «ավերածություն»։

«Սա կարող է դիվերսիա լինել»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ առանց մանրամասնելու։

The Insider-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը նշել է, որ գծերից մի մալուխ ձգվում էր մինչև գծերի մոտ գտնվող կայանատեղի։ Նա նաև պայթյունի վարկածի կողմնակից է՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ժեշով տանող գծի վրա, որն «Ուկրաինա մատակարարումների գլխավոր զարկերակն է»։

Հրապարակման պահին պաշտոնյաները ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են հնարավոր պայթյունի մասին հաղորդագրությունները։

Վերջին ամիսներին ԵՄ երկրներում երկաթուղային գծերի վրա տեղի ունեցող միջադեպերը հաճախակի են դարձել, որոնք պաշտոնյաների կողմից հաճախ դասակարգվում են որպես դիվերսիա։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի ՆԳՆ-ն հայտնել է Բեռլինում Ռուսաստանի շահերի համար գործող «միանվագ գործակալների» գործունեության մասին։ Հատուկ ծառայություններն այսպես անվանում են մարդկանց, որոնք հավաքագրվել են որոշակի գործողություններ, օրինակ՝ դիվերսիա իրականացնելու համար։ Վերջին տարիներին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման ֆոնին, նման անձինք բազմիցս ձերբակալվել են ԵՄ երկրներում։ Նրանք պատմել են, որ հավաքագրվել են սոցիալական ցանցերի կամ հաղորդագրությունների հավելվածների միջոցով՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ ենթադրաբար կապված անձանց կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի