Վրաստանի իշխանություններն առաջարկում  են երկրի քաղաքացիներին արգելել արտերկրում քվեարկել

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը սկսել է նոր Ընտրական օրենսգրքի մշակումը, որը կսահմանի, որ քաղաքացիները կարող են Վրաստանում անցկացվող ընտրություններում քվեարկել միայն իրենց բնակության վայրում։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանի խորհրդարանը կառաջարկի նոր «Ընտրական օրենսգիրք», որը կներդնի տեխնիկական բարելավումներ, կհստակեցնի ընթացակարգերը և կվերացնի կրկնվող դրույթները։

«Օրենսգրքի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ոչ ռեզիդենտների, այսինքն՝ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների քվեարկության ընթացակարգին: Նախևառաջ, պետք է ընդգծել, որ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների ընտրական իրավունքները մնում են անփոփոխ: Ինչպես նախկինում՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր բնակության վայրից կամ գտնվելու վայրից, ունի լիարժեք պասիվ և ակտիվ քվեարկության իրավունք։ Միևնույն ժամանակ, փոփոխությունը վերաբերում է քվեարկության ընթացակարգին և սահմանում է, որ ինչպես մունիցիպալ ընտրություններում, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա միայն Վրաստանի տարածքում: Այս որոշումը հիմնված է Վրաստանի Սահմանադրության 24-րդ հոդվածով սահմանված պետության պարտավորության վրա՝ ապահովելու կամքի ազատ դրսևորումը, որը ներառում է արտաքին միջամտությունից պաշտպանություն»,- ասել է Պապուաշվիլին։

Նա նշել է, որ ամբողջ աշխարհում ընտրությունները դառնում են ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ,  ընտրություններին արտաքին միջամտության մեղադրանքները գնալով ավելի տարածված են դառնում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ անդամ երկրներում։

Ըստ Պապուաշվիլիի՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները նաև ցույց տվեցին, թե որքան բաց և բացահայտ կարող է լինել արտաքին տեղեկատվական և քաղաքական ճնշումը ընտրողների վրա։ Այս առումով ռիսկերը հատկապես բարձր են ոչ ռեզիդենտ Վրաստանի քաղաքացիների համար, որոնք գտնվում են մեկ այլ երկրում՝ օտարերկրյա իրավասության և քաղաքական միջավայրի ազդեցության տակ, որտեղ պետությունը չի կարողանում կանխել միջամտությունը։ Բացի այդ, ոչ ռեզիդենտները տեղեկատվական մանիպուլյացիայի բարձր ռիսկի տակ են։

«Այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը: Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքում ոչինչ չի փոխվում: Ինչպես նախկինում՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա քվեարկելու լիարժեք իրավունք: Միակ պահանջը հայրենիք վերադառնալն ու Վրաստանում քվեարկելն է չորս տարին մեկ անգամ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի