Ամերիկյան պաշտպանական Epirus ընկերությունը հրապարակել է Leonidas բարձր հզորության միկրոալիքային (HPM) համակարգի փորձարկման արդյունքները։ Փորձարկման ընթացքում Leonidas-ը ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք՝ վնասազերծելով միաժամանակ օդ բարձրացված բոլոր 61 անօդաչու թռչող սարքերը։ Ընդ որում՝ դրանցից 49-ը շարքից դուրս է եկել բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ընդամենը մեկ իմպուլսով։ «Սա վճռորոշ պահ է Epirus-ի համար։ Մենք կարծում ենք, …

