Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Լեհ սահմանապահները փշալարեր են անցկացրել անցակետերի առջև և մետաղական ցանկապատեր տեղադրել: Այս մասին հաղորդում է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը։ Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ին, Բելառուսի ժամանակով ժամը 18:00-ից սկսած, լեհական կողմը Բելառուս մուտք գործելու համար ձևակերպել է 260 տրանսպորտային միջոց։ Սահմանը հատել են …

