«Սրբազան պայքար» շարժման անդամների գործով դատարանն անցել է մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննությանը: Առաջինը քննվում է գործով միակ կին մեղադրյալի` Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը: Մեղադրանքի կողմը պնդեց. Մանթաշյանի նկատմամբ գործի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ նաև այժմ՝ դատաքննության փուլում: Վարույթի շրջանակներում առգրավվել է նաև Մանթաշյանի նոթատետրը: Իր ելույթում Մանթաշյանն …

