PKK-ն դուրս է բերել ուժերն Իրաքի և Թուրքիայի սահմանին գտնվող ռազմավարական նշանակության շրջանից

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը հայտարարել է լուծարման մասին, հայտնել է, որ իր ուժերը տեղափոխել է Իրաքի հյուսիսային Քուրդիստանի Զապ շրջանից՝ որպես խմբավորման և Թուրքիայի միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու շարունակվող խաղաղության գործընթացի մաս, գրում է Bianet-ը։

Զապը, որտեղ տեղակայված են մի քանի թուրքական սահմանային ռազմական բազաներ, վերջին տարիներին հակամարտության հիմնական թեժ կետն է եղել։ Նախօրեին Firat News Agency-ի (ANF) կողմից հրապարակված հայտարարության մեջ խումբը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել՝ տարածքում բախումների ռիսկը վերացնելու համար։

Այս քայլը հաջորդել է հոկտեմբերի վերջին արված խմբի հայտարարությանը, որ մնացած բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել Թուրքիայի սահմաններից՝ հակամարտություն հրահրող ցանկացած գործողությունից խուսափելու համար։

«Նոյեմբերի 16-ի երեկոյան դրությամբ՝ Զապ տարածքում գտնվող մեր ուժերը, որոնք բախումների վտանգ էին ստեղծում, տեղափոխվել են տարբեր և հարմար վայրեր։ Իր ներկայիս վիճակում այս տարածքում բախումների վտանգը լիովին վերացված է։ Մեր պարտիզանական ուժերի՝ Թուրքիայի սահմաններից դուրս քաշվելուց հետո, որը հակամարտության վտանգ էր ներկայացնում, կարևոր գործնական ներդրում են առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից մշակված «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի» զարգացման և հաջողության գործում, և այն ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր վճռականությունը այս գործընթացի նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ այս նոր քայլը կծառայի քրդական հարցի լուծմանը և կնպաստի Թուրքիայում խաղաղությանն ու ժողովրդավարացմանը»,- հայտարարել է խումբը՝ օգտագործելով «Շարժման ղեկավարություն», այլ ոչ թե Քրդական բանվորական կուսակցություն ստորագրությունը։

PKK-ն սկսել է լուծարվել այս տարվա սկզբին՝ փետրվարի վերջին զենքը վայր դնելու մասին Օջալանի կոչից հետո: Խումբը մայիսին անցկացրել է համագումար, որտեղ պաշտոնապես որոշել է լուծարվել, իսկ հուլիսին՝ խորհրդանշական զինաթափման արարողություն կազմակերպել:

Միևնույն ժամանակ, Թուրքիայում խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատել խաղաղության գործընթացին աջակցող իրավական շրջանակների վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի