8 միավոր SAMP-T ՀՕՊ համակարգ, 100 Rafale. Զելենսկին բացահայտել է Ֆրանսիայի հետ «պատմական համաձայնագրի» մանրամասները

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև այսօր ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ապագայում Կիևին 8 միավոր SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան կկարողանա ստանալ 100 Rafale F-4 ինքնաթիռ, շատ հզոր ֆրանսիական ռադարներ և 8 SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգ, որոնցից յուրաքանչյուրն ունի վեց արձակիչ։ Սրանք ոմանց համար տեխնիկական մանրամասներ են, բայց մեզ համար կարևոր են։ Յուրաքանչյուր արձակիչ նշանակում է կյանքի պաշտպանություն»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան աշխատում է SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի նոր սերնդի վրա, որը թույլ կտա ոչնչացնել թշնամու բալիստիկ հրթիռները։ Նա դեռևս չի բացահայտել մատակարարման ամսաթվերը։

Զելենսկին Փարիզ այցից առաջ հայտարարել էր, որ Ուկրաինան և Ֆրանսիան կստորագրեն «պատմական համաձայնագիր»՝ ռազմաօդային ուժերը հզորացնելու վերաբերյալ։ Ֆրանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում է մինչև 100 Rafale կործանիչների գնում Ուկրաինայի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում ստորագրվել է Ուկրաինայի կողմից պաշտպանական սարքավորումների ձեռքբերման գործում համագործակցության մտադրության մասին հռչակագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի