Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի վիճակը վատթարացել է․ նա անվասայլակի կարիք ունի և մնացել է առանց բուժօգնության

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ապօրինի պահվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը և Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Նշվում է, որ նրանք լիազորված և իրավասու այդ հայտարարությունը  տարածելու համար, որը ներկայացվում է Բաքվի բանտում պահվող հայազգի Վիգեն Էուլջեքչյանի առողջության, բուժման և կենսապայմանների վերաբերյալ ստացված նոր անհապաղ տեղեկատվությունը փաստաթղթավորելու համար։

Հաղորդվում է, որ 45-օրյա դադարից հետո 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վիգեն Էուլջեքչյանը կարճ հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի հետ։ Հեռախոսազանգի ընթացքում Էուլջեքչյանը, մասնավորապես, նշել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, այլևս չի կարողանում քայլել, այժմ կարիք ունի անվասայլակի, սակայն այն չի տրամադրվել։

Էուլջեքչյանը հայտնել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն պահակները թույլ չեն տվել ստանալ որևէ դեղորայք, չնայած իր վիճակին՝ ոչ մի բուժում, մնում է առանց բժշկական օգնության, որը խախտում է մարդասիրական հիմնական չափանիշները: Էուլջեքչյանը նաև ասել է, որ չի ստանում պատշաճ սնունդ կամ սնուցում, տրամադրվում է միայն հաց և թեյ, ինչը դիտավորյալ զրկանք է, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս վերաբերմունքը հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած հրապարակային արտահայտությունների լույսի ներքո, որտեղ նա հղում էր կատարել «թեյ Բաքվում» արտահայտությանը, ինչն ընտանիքն ընկալում է որպես հայ կալանավորների տառապանքների ծաղր։

Նշվում է, որ այս  պայմանները, եթե հաստատվեն, կարող են Միջազգային մարդասիրական իրավունքի, Կալանավորների մարդկային վերաբերմունքի իրավունքի, ՄԱԿ-ի կալանավորների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտ կանոնների (Մանդելայի կանոններ) խախտումներ համարվել։ Բժշկական օգնության մերժումը, սննդից զրկվելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը և անվասայլակ չտրամադրելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար:

«Մենք շտապ խնդրում ենք՝
• Անհապաղ անկախ բժշկական գնահատում,
• Որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն,
• Անվասայլակի, պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում,
• ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին և չեզոք դիտորդներին  ծանուցումներ»,- ասվում է փաստաբանի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Բաքուն շինծու քրեական գործ էր հարուցել Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել է 2020 թվականին նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց՝ Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանահայի՝ Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք մեկնել էին Արցախ՝ իրերը Շուշիի հյուրանոցից վերցնելու համար։ Ադրբեջանցի զինվորները կանգնեցրել էին նրան և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի