Վաղարշապատի ընտրություններից հետո խուզարկությունները վերաբերում են ընտրակաշառքին․ 5 անձ մեղադրյալ է

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

«Հաղթանակ» դաշինքի անդամների տներում երեկ տեղի ունեցած խուզարկություններից հետո քրեական վարույթի շրջանակներում 5 անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են․

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»։ Թե կոնկրետ ովքեր են մեղադրյալ, այս պահին մեզ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեկ Factor TV-ն գրել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298 քվե, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը երկրորդ տեղում է՝ 10051 քվեով:

Արաքս Մամուլյան