Մոլդովան հոկտեմբերի 6-ին դարձել է Միասնական եվրո վճարային տարածքի (SEPA) լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային բանկի կառավարիչ Անկա Դրագուն, գրում է The Insider-ը։ «SEPA-ին Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և երկրի եվրոպական կուրսի հանձնառության հաստատում։ Այս նվաճումը վերացնում է վարչական խոչընդոտները և ուղղակիորեն ներդնում եվրոպական չափանիշներ Մոլդովայի քաղաքացիների …

