Վախի և հայհոյանքներ վաստակելու ռիսկի պայմաններում Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հայտարարելու է պետական համակարգի աշխատողների վարձատրությունը բարձրացնելու մասին։ Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է շաբաթ՝ բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ վարչապետի՝ որակյալ կադրերը չեն ցանկանում աշխատանքի անցնել պետական ապարատում, քանի որ միջին աշխատավարձը 200 հազար դրամ է։ Փաշինյանին հորդորում են կտրուկ քայլերի …

