ԱՄՆ-ը կարող է մինչև շաբաթվա վերջ ներկայացնել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կավարտի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, հայտնել է Politico-ի Սպիտակ տան թղթակից Դաշա Բերնսը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նրան ասել է, որ բոլոր կողմերի համաձայնությունը սպասվում է մինչև ամսվա վերջ, հնարավոր է՝ «արդեն այս շաբաթ»։ Politico-ն հիշեցնում է ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի անսպասելի այցը Կիև, որը պետք է հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Միևնույն ժամանակ, Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն աշխատում են Ուկրաինայի համար գաղտնի 28 կետանոց խաղաղության ծրագրի ուղղությամբ։

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Politico-ին հասկացել են, որ «լուրջ առաջընթացի շեմին են»։ Սակայն, ըստ երևույթին, Ուկրաինան անմիջականորեն չի մասնակցել խաղաղության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները, նշում է Politico-ն։

Դեռևս պարզ չէ նաև, թե ինչ լուծումներ է առաջարկում փաստաթուղթն ամենահրատապ հարցերի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնազավթման, ուկրաինացի երեխաների առևանգման և Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Դաշա Բերնսը պնդում է, որ Սպիտակ տունը նախատեսում է խաղաղության համաձայնագիրը Զելենսկիին ներկայացնել որպես որոշված գործարք։

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք առաջարկել Ուկրաինային, ողջամիտ է»,- մեջբերում է նա ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։

Ըստ Politico-ի աղբյուրների՝ առաջնագծում ստեղծված ծանր իրավիճակի և կոռուպցիոն սկանդալի ճնշման տակ Զելենսկին ստիպված կլինի ընդունել պայմանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի