ՌԴ-ն Արշակ Կարապետյանի միջոցով է մեզ ասել՝ պատերազմ չի լինի, բայց մեր հետախուզությունը ճշտել էր հստակ օրը․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 18:47
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
Բոլորը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, բանակում տիրող իրավիճակին և Մարտի 1-ի գործին։ Քոչարյանը կտրականապես հերքում է այն պնդումները, թե զեկույցը գաղտնի է պահվում վարչապետ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու նպատակով։ Քոչարյանը պնդում է, որ թեև զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, այն անպայման հասանելի է դառնալու համապատասխան մարմիններին և հանրությանը։

«Զեկույցն ընդամենը 215 էջ է, բայց հիմնական նյութը՝ տեսագրություններ, ձայնագրություններ, ապացույցներ, մոտ 16 հազար նյութ, իջեցվում է ներքև․․․ Մենք կսկսենք ուղարկել համապատասխան կառույցներ։ Զեկույցը կարևորված է և իր ընթացակարգերով պետք է շարժվի»,- նշել է նա։
Քոչարյանը հավելել է, որ զեկույցի բաց և փակ մասերը, ըստ իրավաբանության, պետք է դառնան հանրության սեփականությունը․ «Անիմաստ աշխատանք երբեք չի լինում։ Այլ բան, որ սպասումները շատ մեծ են և անմիջապես ուզում են տեղեկացված լինել՝ վերջապես մենք ինչու պարտվեցինք և ինչից սկսվեց պատերազմը»։

Հանձնաժողովի նախագահը ուշագրավ մանրամասներ է հայտնել պատերազմի մեկնարկի վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին՝ մատնանշելով ռուսական կողմի տված երաշխիքները։ Ըստ նրա՝ ռուսական կողմը Հայաստանին Արշակ Կարապետյանի միջոցով է հայտնել, որ պատերազմ չի լինելու, մինչդեռ՝ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվել է։

«Բանակի վիճակը մինչև 18 թիվը ուսումնասիրվել է Քառօրյայի ժամանակ։ Բան չասեմ, «բանկաբուտուլկեքը» իրանց նվեր։ Թող մեծ-մեծ չխոսան»,- ասել է նա՝ անդրադառնալով պատերազմի սկսվելուն անպատրաստ լինելու մասին քննադատություններին։ Նա ասել է, որ այժմ առաջնագծում լուրջ ինժեներական աշխատանքներ են տարվում։

Անդրանիկ Քոչարյանը կոշտ քննադատության է ենթարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան մեղադրելով բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու մեջ։

«Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, որովհետև ինքը թույլ է տվել անօրինական 0038 հրամանը, որով բանակը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ։ Բանակը մտել է Երևան, դիպուկահարներն այնտեղ են եղել»,- շեշտել է Քոչարյանը։
Նա նաև անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին՝ հիշեցնելով նրա դերը Մարտի 1-ի դեպքերում և քննադատելով նրա ներկայիս պահվածքը։

«Արշակ Կարապետյանը երկու անգամ է կանչվել [քննիչ հանձնաժողով]։ Արշակ Կարապետյանը այն ժամանակվա Գլխավոր շտաբի պետի ազդեցիկ կառույցի ղեկավարն էր։ Հիմա էկրանի մյուս կողմից էսպես ինչ-որ բաներ ա խոսում։ Արշակ Կարապետյանը տարվել է Մոսկվա, մեկ նստացվել է։ Ինքը փախել է քրեական պատժից»,- հայտարարել է պատգամավորը։
Խոսելով Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման մասին՝ Քոչարյանը նշել է, որ թեև ժամանակին նրան համարել է «պրոֆեսիոնալ», սակայն իրականությունը այլ բան է ցույց տվել։

«Դավիթ Տոնոյանը մեր իշխանության ժամանակ նշանակվել է և մեր իշխանության ժամանակ հանվել է։ Խոսքը նրա մասին չի։ Դավիթ Տոնոյանը ասում էր՝ անօդաչուները մեզ պետք չեն, երբ արդեն աշխարհը թևակոխել էր նոր բանակային կառավարման ժամանակաշրջան»,- ասել է նա։
Եզրափակելով զրույցը՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքը անիմաստ չի եղել, և հավաքագրված փաստերը վաղ թե ուշ լույս են սփռելու բազմաթիվ մութ հարցերի վրա․

«Զեկույցը, իր կարևորությունից ելնելով, անպայման իր տեղը կգտնի։ Այն, ինչ որ մենք արել ենք, անիմաստ աշխատանք երբեք չի լինի»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան