ԿԺԴՀ-ն մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքերի շարք է փորձարկել։ Այս մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Նշվում է, որ Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է անօդաչու զենքի և սարքավորումների փորձարկումը, որոնք մշակվում և արտադրվում են անօդաչու թռչող սարքերի համալիրի ինստիտուտի և ձեռնարկությունների …

