Խարկովում ռուսական հարվածի հետևանքով 4 զոհ և ավելի քան 10 վիրավոր կա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի 23-ի երեկոյան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Չորս մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ վիրավորվել է 17 մարդ։

Սինեգուբովը հայտնել է, որ հարվածի թիրախը քաղաքի Շևչենկովսկի և Սալտովսկի շրջաններն են եղել։ Վիրավորների թվում կան երկու երեխա՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ գիշերը ռուսական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Չուգուևի շրջանի Մոսկալիվկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկությունում: Այրվել է ֆերմա, սակայն հրդեհը մարվել է: Մեկ կին վիրավորվել է:

Չեռնիգովում անօդաչու թռչող սարք է ընկել մասնավոր հատվածի վրա: Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին հայտնել է, որ անօդաչուի անկման հետևանքով տուն է հրդեհվել, որի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել։

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 162 անօդաչու թռչող սարքերով։ Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ ժամը 9:00-ի դրությամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 125 անօդաչու թռչող սարք:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի