Յուրա Մովսիսյան․ Անհնար է նկարագրել, թե որքան շատ բան է Նիկիտա Սիմոնյանն արել «Սպարտակի» և հայ ժողովրդի համար

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը արժանին է մատուցել 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին։

«Ես հնարավորություն եմ ունեցել անձամբ շփվելու Նիկիտա Սիմոնյանի հետ։ Նա լեգենդ էր ինձ համար և ամբողջ հայ ժողովրդի համար։ Շատ տխուր լուր է, ցավում եմ։ Ինձ համար մեծ պատիվ էր նրան ճանաչելը և նրա հետ շփվելը։ Անհնար է նկարագրել, թե որքան շատ բան է նա արել «Սպարտակի» և հայ ժողովրդի համար։ Սիմոնյանը բոլորին ապացուցեց, որ մեծ արժանիքներով մարդ է։

Առաջին անգամ մենք հանդիպեցինք իմ՝ «Սպարտակում» նորամուտի խաղից հետո, երբ ես հեթ-տրիկ էի գրանցել «Տերեկի» դեմ մրցավեճում։ «Զենիթի» դեմ խաղում իմ հեթ-տրիկից հետո նույնպես հանդիպեցինք և շփվեցինք, այդ ժամանակ ես իմ մարզաշապիկը նվիրեցի Նիկիտա Պավլովիչին։ Նա միշտ խորհուրդներ էր տալիս՝ ինչպես ավելի լավ գործել, և մեծ հարգանքով էր վերաբերվում բոլորին։ Ինձ համար Սիմոնյանի հետ շփումը մեծ հպարտություն էր»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։