Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Գոռավան, Վանաշեն, Եղեգնավան և Լուսառատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը․ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: «Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

