Ըստ ձեր վերաբերմունքի եմ աշխատանքը գնահատելու. Տիգրան Ավինյանը` վարչական շրջանների ղեկավարներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

«Սկսել եմ անակնկալ այցերով գնալ վարչական շրջաններ»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ արդեն եղել է 2 վարչական շրջաններում, տեսել է խնդիրներ, որոնք կապված են ոչ թե քաղաքապետարանի նախագծերի, այլ առօրյա անելիքների հետ։

«Օրինակ, աղբահանության կամ սանմաքրման հարցերը, որոնք «ռուտին» հարցեր են, բայց դրանք էն հարցերն են, որտեղ որ առհասարակ մենք պետք է անթերի գործենք։ Եվ հարցը մի կողմից պետք է, իհարկե, հասկանանք՝ վարչարարական առումով ունե՞նք խնդիրներ, թե՞ չունենք, և կհասկանանք։

Մյուս կողմից էլ պետք է հասկանանք՝ ռեսուրսի խնդիր ունե՞նք, թե՞ չունենք։ Ճիշտ գնահատենք էլի։ Այսինքն, պահանջենք էն ծավալով, ինչքան էլ ռեսուրս ենք տվել և ռեսուրսը տանք ամբողջական։ Եվ ես կարծում եմ՝ ամբողջ իմաստը վարչական շրջաններին էդ ռեսուրսը տալու կայանում էր նրանում, որ մենք խնդիրը լուծենք, ոչ թե կիսալուծենք։ Սա առաջին հատվածը»,-նշեց նա։

Ավինյանը ընդգծեց՝ քաղաքապետարանի նախագծերի իրականացման ընթացքում էական թերություններ է նկատել։

«Պահանջում եմ ուղղակի, որ վարչական շրջանների ղեկավարները էդ նախագծերին վերաբերվեն որպես սեփական, իրենց տանն արվող նախագծերին։ Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը իր սեփական տանը թույլ տա, որ, չգիտեմ, աթոռը տենց կիսաճոճ լինի կամ քարը ծուռ դրած լինի։ Հետևապես, սա ձեր տան նախագծերն են։ Եվ ես էլ ձեր աշխատանքը գնահատելու եմ ըստ ձեր վերաբերմունքի»,-ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։