Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Մովսես Անտոնյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ։ Գլխավոր դատախազի հրամանը տեղադրված չէ Դատախազության կայքում, սակայն կայքի «Կառուցվածք» բաժնում, որտեղ ի թիվս այլ տեղեկությունների, մարզի դատախազների անուններն են առկա, «Լոռու մարզի դատախազ» բաժնում նշված է Մովսես Անտոնյանի անունը։ Մեր տեղեկություններով՝ Անտոնյանին մարզի դատախազ նշանակելու հրամանը գլխավոր դատախազը ստորագրել է հոկտեմբերի 10-ին։ …

