Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության համակարգի բարեփոխումները։ Նախատեսվում է գործընթացի բոլոր մասնակիցներին միավորել միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումները կատարել առցանց, իսկ աշխատանքների ընթացքը արձանագրել իրական ժամանակում։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը …

