Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ փոխադարձ հարվածները դադարեցնելու մասին, սակայն որոշակի պայմաններով։ Տեսաուղերձում նա ընդգծել է, որ Կիևը քայլեր կձեռնարկի լարվածության թուլացման ուղղությամբ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ապահովի Ռուսաստանի իրական պատրաստակամությունը՝ դադարեցնելու պատերազմը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ Միացյալ Նահանգների կողմից կա կարևոր առաջարկ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Եվ եթե դա կարող է դառնալ ապաէսկալացիայի առաջին քայլը՝ ենթադրելով, որ Ռուսաստանը կդադարեցնի հարձակումները մեր կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների վրա, իսկ մենք՝ մեր պատասխան հարվածները, ապա Ուկրաինան պատրաստ է աջակցել ապաէսկալացիային»,- ասել է նա։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ «առայժմ ոչ ոք չի տեսել Ռուսաստանի՝ պատերազմն ավարտելու իրական ցանկությունը»։

«Անհրաժեշտ է ուժեղ, արդարացի որոշում, և ոչ թե «ընտրությունների» համար, այլ երկարաժամկետ։ Մենք մեր գործընկերներից կոնկրետություն ենք ակնկալում»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը նա «մեծ մասամբ» կապել էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի, այլ ոչ թե ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետ։

Ռուսաստանից Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարության վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի հնչել։ Financial Times-ի՝ Կրեմլի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրների տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մինչև ձմռան սկսվելը դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, քանի որ կարծում է, որ դա կարող է մեծացնել ճնշումը Կիևի վրա՝ ստիպելու զիջումների գնալ։ Օգոստոսի վերջին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր զանգվածային հարձակումներ են նախապատրաստում։

Ավելի վաղ էլ Թրամփը Կիևին կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքների վրա հարձակումները.

«Դուք պետք է դադարեցնեք Ռուսաստանում դիզելային վառելիքի վրա հարձակումները։ Դա վնաս է հասցնում ամբողջ աշխարհին»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի