Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարցադրումներ ուղղեց իր թիմակից, հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին։

Անդրադառնալով քաղաքական հետապնդումների թեմային՝ Վարդևանյանը հիշեցրեց Մխիթարյանի՝ նախկինում երկու ամիս «Արթիկ» ՔԿՀ-ում անցկացրած կալանքի դրվագը։ Ի պատասխան՝ Մխիթարյանը նշեց, որ խորհրդարան գալիս հույս ուներ, թե իշխանությունը գոնե ներողություն կխնդրի շինծու քաղաքական պատվերների համար, սակայն ականատես եղավ հակառակին։ 

Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում այս ամբիոնից կամ հանձնաժողովի նիստերում պատասխանատվության է կանչելու Գլխավոր դատախազին և ՔԿ նախագահին։

Երկրորդ հարցադրումը վերաբերում էր ենթակառուցվածքների նկատմամբ իշխանության տարբերակված վերաբերմունքին։

Վարդևանյանը շեշտեց, որ եթե ՀԷՑ-ի շուրջ «ակնհայտ խլման պրոցես» նախաձեռնվեց, ապա «Վեոլիա ջուր» ընկերության պարագայում, չնայած պարբերական անջատումներին և թունավորման դեպքերին, իշխանությունն անգործություն է ցուցաբերում։

Մխիթարյանը համակարծիք էր գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ը խլելուց հետո բնակչությունն անջատումներն ավելի շատ է զգում իր մաշկի վրա, քան նախկինում։

«Մենք պետք է մեկ պարզ հարցի պատասխանենք․ միգուցե ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձն էդքան չի՞, որ այս պահին իշխանությունը փորձի նաև «Վեոլիան» խլել»,- ասաց ընդդիմադիր թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան