Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը դիմեց հանձնաժողովի նախագահի թեկնածու, իր թիմակից Ռուբեն Մխիթարյանին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձաններին («Իմ քայլը», «Քայլող Նիկոլը»- խմբ․)՝ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դրանք պատրաստված են էժանագին նյութերից, գեղարվեստական արժեք չունեն և պարբերաբար վանդալիզմի են ենթարկվում։

«Չարժի՞ արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում»,- հարցրեց պատգամավորը։

Ռուբեն Մխիթարյանն արձագանքեց, որ մարդկանց կենդանության օրոք արձան չեն կանգնեցնում, և նման նախաձեռնությունն անընդունելի ու ոչ նպատակահարմար։

Ղազարյանը, սակայն, շարունակեց՝ զուգահեռներ անցկացնելով Շառլ Ազնավուրի կենդանության օրոք Գյումրիում տեղադրված արձանի հետ։

«Ազնավուրի արձանը դրվել է որպես ազգային հերոսի և մեծ բարերարի։ Բա Փաշինյանն էլ այնքա՜ն «մեծ գործեր» է արել. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» էր ասում, տեսե՛ք՝ Բաքվում ինչ «Ռազմավարի պուրակ» է բացվել, Արցախում ինչքան օդանավակայաններ են կառուցվել։ Բա չարժի՞ այդպիսի մարդու արձանը ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել»,- ասաց Ղազարյանը։

«Միանշանակ չարժի։ Ասեմ ավելին՝ ճիշտ չէ նաև Շառլ Ազնավուրին ու Նիկոլ Փաշինյանին համեմատելը։ Պատասխանս միանշանակ է՝ ո՛չ»,- պատասխանեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան